
Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել տրանսպորտային միջոցների տարհանման (էվակուացիա) և պահպանության գործընթացում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները։
Նախատեսվող կարգավորման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ և այնտեղ պահելով մինչև ՆԳՆ ոստիկանության կողմից համապատասխան որոշման կայացումը։
Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է mia@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ինչպես նաև էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։ Նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել՝ «Մասնակցություն՝ հանրային քննարկմանը»։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-68-71 կամ 010-59-68-38 հեռախոսահամարներով։










