Օգոստոսի 18-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

Ներկայացնելով հանրային անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ շարունակում է առաջնահերթություն մնալ հանցավորության կանխարգելումը, հանցավորություն ծնող պատճառների և դրան նպաստող պայմանների վերացումը։

✅ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քրեական ենթամշակույթի նկատմամբ անզիջում պայքարը՝ նպատակ ունենալով հասարակության շրջանում ձևավորել երևույթի հանդեպ լիարժեք անհանդուրժողականություն։

✅ Ավարտական փուլում է Հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակումը։

✅ Հայաստանում երկուսուկես տարի է նվազում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը։

✅ Ձևավորման փուլում է ՆԳՆ ոստիկանության կիբեռլաբորատորիան։

✅ Ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ հաղորդումների թիվն աճել է, ինչը վկայում է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման մասին։

✅ Ոստիկանության ծառայողի մեկանգամյա կամ շրջափուլային գնահատումից անցում կկատարվի շարունակական, բազմակողմանի և ամենօրյա գնահատման համակարգի։

✅ Ոստիկանության աշխատանքից լիովին կամ հիմնականում գոհ քաղաքացիների թիվն աճել է՝ 61 տոկոսից հասնելով 68 տոկոսի։

✅ ՆԳ նախարարությունն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի 50 լավագույն գործատուների ցանկում։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների աշխատանքի արդյունքները։

✅ Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3 տոկոսով։

✅ Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 1,9 տոկոսով։

✅ Հանցագործություն կատարած անձը հայտնի լինելու հիմքով բացահայտման ցուցանիշը 64,7 տոկոսից հասել է 73,5 տոկոսի։

✅ Առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են։

✅ Առգրավված, հայտնաբերված և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվն աճել է շուրջ 8 տոկոսով՝ 1204-ից հասնելով 1293-ի։

✅ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է 11,9 տոկոսով։

✅ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 576 գ տարբեր տեսակի թմրամիջոց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 301 կգ 40 գ-ի համեմատ։

✅ Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների թիվը նվազել է 462-ով կամ 33,4 տոկոսով՝ 1382-ից հասնելով 920-ի։

✅ Բացահայտվել է տրանսպորտային միջոցներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ։

Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։

Նմանատիպ գրառումներ