Տարհանումը վտանգավոր տարածքից մարդկանց կազմակերպված դուրսբերումն է դեպի նախապես որոշված անվտանգ վայրեր։

Այն նվազեցնում է զոհերի, վնասվածքների և խուճապի առաջացման հավանականությունը։

Ինչպե՞ս պատրաստվել տարհանմանը։

✅ Նախապես պետք է իմանալ համայնքում կամ շենքում նախատեսված տարհանման ուղիները և հավաքման վայրերը։

✅ Ուսումնասիրել մոտակա անվտանգ գոտիները և այնտեղ հասնելու արագ ճանապարհները։ Նախապես վերցնել ջուր, սնունդ, փաստաթղթեր, լապտեր, դեղորայք, հեռախոս և լիցքավորիչ։

✅ Կարևոր է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական ցուցումներին։

✅ Անվտանգ վայր հասնելուց հետո մի՛ վերադարձեք շենք կամ տարածք անձնական իրերի համար։

✅ Հեռախոսն օգտագործե՛ք խիստ անհրաժեշտության դեպքում։

✅ Վտանգի ազդանշան ստանալու դեպքում անհրաժեշտ է սկսել տարհանումն առանց ժանանակ կորցնելու։

✅ Անհրաժեշտության դեպքում զանգահարե՛ք ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն։

Նմանատիպ գրառումներ