
Պետական պատվերով կրթություն և մասնագիտական կարիերա ՆԳՆ համակարգում․ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն օրենքի նոր նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Լուրերին»։
ՆԳ նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախաձեռնությամբ առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության համար ներդնել մասնագիտական կադրերի պատրաստման նոր մոդել։
➡️ Առաջին փուլում նախատեսվում է մրցութային կարգով ընդունել 70 երիտասարդ։ Հաջորդող տարիներին ընդունվողների թիվը կընդլայնվի։
➡️ Ուսումնառությունը կտևի 18 ամիս, կիրականացվի պետական պատվերով, իսկ սովորողները կստանան ամսական 95 000 դրամ կրթաթոշակ։
➡️ Ուսումնառությունն ավարտելուց հետո երիտասարդները կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում և պարտավորվելու են 10 տարի անընդմեջ ծառայել ՆԳՆ համակարգում։
➡️ Սահմանված պայմանները կատարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը կհամարվի կատարված։
➡️ Առանց օրենքով նախատեսված բացառության՝ ժամկետից շուտ ծառայությունը դադարեցնելու դեպքում անձը կանցնի պարտադիր զինվորական ծառայության, իսկ կրթության ծախսերը ենթակա են փոխհատուցման։
Նախաձեռնության նպատակն է համալրել ոստիկանության և փրկարար ծառայության համակարգերը մասնագիտական պատրաստված կադրերով և ընդլայնել ծառայողական առաջխաղացման հնարավորությունները։










