Մաշտոցի և Արաբկիրի անձնագրային ծառայություններում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի /Շինարարների 10/2/ և Արաբկիրի /Մամիկոնյանց 1/ անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ:
Առցանց հերթագրման հարթակը https://migration.e-gov.am/ -ն է:
Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել:
Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում /Ահարոնյան 3/:
Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
🔹անձնագրավորում,
🔹նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,
🔹հաշվառում,
🔹հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում,
🔹տեղեկանքների տրամադրում և այլն:
Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։
Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։
2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։
Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։

Նմանատիպ գրառումներ