Հուլիսի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամներին։
Վահե Ղազարյանը բարձր գնահատելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համակարգմամբ աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքը՝ շնորհակալություն է հայտնել պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար։
Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի՝ միջազգային կազմակերպություններն ու պետական մյուս մարմինները ներկայացնող մի խումբ անդամներ, պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության պատվոգրերով և հուշանվերներով։