Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտենց բարեխիղճ ծառայության համար, միևնույն ժամանակ նշեց ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ և տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց օպերատիվ կառավարման կենտրոնի կիսամյակային վերլուծության ամփոփումը, արձանագրված հանցագործությունների դեպքերը մայրաքաղաքում և մարզերում։
Ոստիկանության պետը անդրադարձավ քաղաքացիների հետ շփումներում նոր գործելաոճի որդեգրմանը, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարին, հասարակական կարգի պահպանմանն ու ծառայության այլ ոլորտներում սրտացավ աշխատանքին: Նշեց, որ դրական արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք: Նաև առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
Արամ Հովհաննիսյանը հանձնարարեց ամենօրյա հետևողականությամբ ակտիվացնել աշխատանքները «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Օպերատիվ խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարներին և ՊԾ ու ՃՈ ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ։
Քննարկվեցին նաև ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։