Օգոստոսի 20-ից 27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՀՀ վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվել են բանակային խաղեր։
Մասնակցում էին ուժային կառույցների և իրավապահ մարմինների հավաքական 8 թիմեր։
Թիմային ընդհանուր հաշվարկում ՆԳ նախարարության հավաքական թիմը զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը։
Հրաձգություն ԱԿ-74 ինքնաձիգով (կանայք), հրաձգություն ԱԿ-74 ինքնաձիգով (տղամարդիկ) և ռազմականացված կրոսավազք մարզաձևերում առաջին հորիզոնականն են զբաղեցրել համապատասխանաբար ՝ ոստիկանության ավագ Անի Հարությունյանը, ոստիկանության մայոր Կարեն Միրզոյանը, ոստիկանության սերժանտ Վանյա Սարգսյանը։
Բանակային քառամարտի, ռազմականացված փոխանցումավազքի մարզաձևերում երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել ոստիկանության կրտսեր սերժանտ Ռոլանդ Գրիգորյանը, ոստիկանության կրտսեր սերժանտ Էդգար Հակոբյանը, ոստիկանության սերժանտ Վանյա Սարգսյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Մոնթե Հակոբյանը։
Բանակային քառամարտի, հրաձգություն ԱԿ-74 ինքնաձիգով և «ՊՄ» ատրճանակով մարզաձևերում երրորդ հորիզոնականն են զբաղեցրել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը, ոստիկանության սերժանտ Նարե Խաչատրյանը, ոստիկանության փոխգնդապետ Հովնան Աբրահամյանը։
ՆԳ նախարարության հավաքական թիմի ղեկավար, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը պարգևատրվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։
Անհատական մրցապայքարում և տարբեր մրցաձևերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքների։
Շնորհավորում ենք ՆԳՆ հավաքական թիմին և բանակային խաղերի մյուս մրցանակակիրներին։