Նոյեմբերի 20-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչի կապակցությամբ ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, հանրապետության ճանապարհներին անցան ուժեղացված ծառայության։
Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհներին պարեկներն ու փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, խափանված տրանսպորտային միջոցների վարորդներին և ուղևորներին ցուցաբերել են առաջին օգնություն։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։