Հունիսի 26-ին՝ ժամը 13.00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։
Թեման՝ վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳՆ երկու օրենսդրական նախաձեռնություններն են․
– հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտներն իրենց տարածքները կապահովեն տեսահսկման համակարգերով,
– նախատեսվում է կարգավորել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները։
Հրավիրում ենք լուսաբանման:
Հեռ.՝ +374 91 62 18 38

Նմանատիպ գրառումներ