Առաջին ալիքի «Լուրերի» եթերում անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նախատեսվող հիմնական փոփոխությունները: Մասնավորապես՝
• Գործող կարգավորումների համաձայն՝ պահնորդական կազմակերպություն ունենալու համար բավարար է մեկ որակավորված պահնորդ․ նախագծով պահնորդների թիվը կհասնի առնվազն 10-ի։
• Գործող օրենսդրությամբ՝ պահնորդական գործունեության համար նախատեսված է 500 հազար դրամի չափով պետական տուրք. նախագծով տուրքը կդառնա 3 միլիոն դրամ։
• Պարտադիր է նվազագույնը 10 միլիոն դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայությունը։
• Առանց լիցենզիայի գործունեություն ծավալելու կամ օրենքի պահանջները խախտելու դեպքում տուգանքը կարող է հասնել 3 միլիոն դրամի։
Վերանայվել է նաև հատուկ պահպանվող և կարևոր նշանակության այն օբյեկտների ցանկը, որտեղ անվտանգությունն ապահովում են ոստիկանության ծառայողները։
Նախատեսվում է ունենալ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների թվային ռեեստր։

Նմանատիպ գրառումներ