Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, որի ընդունմամբ միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է՝
– ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի բացահայտման ու կանխարգելման անհրաժեշտ երաշխիքների ապահովման,
– դեպքերի պատշաճ փաստագրման և արդյունավետ քննության իրականացման պետության պարտականության,
– խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրման ձևաթղթի, դրա լրացման կարգի, անձնակազմի վերապատրաստումների մասին։
Նախագծի ընդունմամբ կներդրվեն ձերբակալված անձանց բժշկական զննության և արձանագրման նոր մեխանիզմներ․ իրականացվելու է ՁՊՎ անձնակազմի, շտապօգնության աշխատակիցների և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների վերապատրաստում։
Նոր մեխանիզմներն առավել սահուն ներդնելու նպատակով նախատեսվում է նախագծի անցումային շրջանում իրականացնել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտային ծրագիր։