Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝
1․ Թերապևտիկ հիվանդություններ
Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված փոփոխության արդյունքում եթե նախկինում ոստիկանությունում ծառայության ընդունվող թեկնածուն կարող էր դիմել հաշվառումից հետո երկու տարի անց, ապա այժմ կարող է դիմել բուժման ավարտից հետո երկու տարի անց։ Եթե չկան թոքերի կայուն մնացորդային երևույթներ, խորընդոտ չէ ծառայության համար։
Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները՝ ֆունկցիայի աննշան կամ առանց խանգարման, խոչընդոտ չեն ոստիկանությունում ծառայության համար։
2․ Աչքի հիվանդություններ
Ծառայության ընդունվելուց տեսողությունը ամեն աչքում առանց կորեկցիայի/ակնոց, լինզա/ պետք է լինի 0․5-ից ոչ պակաս, նախկին 0․6-ի փոխարեն։
Տեսողության սրության լազերային վիրահատությունից հետո 6 ամիս անց պիտանի է ծառայության համար։
3․ԼՕՌ հիվանդություններ
Հարքթային խոռոչների կիստաների վիրահատական միջամտությունից 6 ամիս անց պիտանի են ծառայության համար: