Ներքին գործերի նախարարի հրամանով ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մանուկ Մուրադյանը։
Ներկայումս ընթանում է նոր ուսումնական հաստատության հաստիքների ամբողջական համալրման գործընթացը։
Մանուկ Մուրադյանի կենսագրությունը՝
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ․ դեկտեմբեր 16, ք․ Երևան
Կրթություն, գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
063 մասնագիտական խորհրդի անդամ (ԺԲ.00.01 «Հանրային իրավունք»)
2018 թ. նախապատրաստվող դոկտորական ատենախոսության թեմա՝ «Սուբյեկտիվ իրավունքի չարաշահումը» (մեթոդաբանական և պատմատեսական հիմնախնդիրները), Հայ- ռուսական համալսարան
2004-2007թթ. ՌԴ Կառավարման ակադեմիա, ասպիրանտուրա, (թեկնածուական ատենախոսության թեմա՝ «ՀՀ ընտրական համակարգի սահմանադրաիրավական հիմունքները: Համեմատաիրավական վերլուծություն»)
2003-2004թթ. ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիա, Գիտամանկավարժական կադրերի պատրասման ֆակուլտետ (Իրավագիտություն մասնագիտությամբ, ավարտական թեզի թեմա՝ «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք առարկայի դասավանդման մեթոդաբանական հիմնախնդիրները»)
1996-2001թթ. ՀՀ ՆԳՆ ակադեմիա, Իրավաբանական ֆակուլտետ (դիպլոմավորված մասնագետ)
2007թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2011թ․՝ դոցենտի գիտական կոչում:
Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Սահմանադրական իրավունք,
Վարչական իրավունք,
Մարդու իրավունքներ,
Պետության և իրավունքի ընդհանուր տեսություն։
2022 թ․ Ուժային կառույցների ղեկավարների վերպատրաստման կուրսեր (ԱՄՆ)
2014-2015թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Լեզվի շարունակական կրթության բաժին
2008-2015 թթ. Մասնագիտական որակների բարձրացման կուրսեր (Բելգիա, Շվեյցարիա, Ավստրիա)
Աշխատանքային փորձը և մասնագիտական ներգրավվածությունը
2025 թ. հունվարի 17-ին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար
2021 թ. նոյեմբերից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ
2019 թ. հոկտեմբեր – 2021 թ․նոյեմբեր – ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ
2018 թ. հոկտեմբեր – 2019 թ․հոկտեմբեր – ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ
2014-2018թթ. հոկտեմբեր – ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ (դեկան)
2009թ. ապրիլ-2014թ. հոկտեմբեր – ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանդրական իրավունքի ամբիոնի պետ
2007թ. մայիս – 2009թ. Ապրիլ – ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները կատարող
2002-2007թթ. մայիս – ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2001թ. սեպտեմբեր – 2002թ.հուլիս – ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտական բաժնի գիտաշխատող
2016թ. սեպտեմբերից մինչ օրս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի ինստիտուտի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պայմանագրային դասախոս
2010թ. սեպտեմբերից մինչ օրս Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պայմանագրային դասախոս
2019թ․ Ֆրանսիական համալասրանի իրավագիտության ֆակուլտետի պայմանագրային դասախոս
2022 թվականից Փաստաբանական ակադեմիայի դասախոս
Պարբերաբար ներգրավված է եղել ոստիականական բարեփոխումների տարբեր մակարդակի հանձնաժողովներում, իրավական բարեփոխումների ոլորտային հարցեր քննարկող աշխատանքային խմբերում
Հեղինակ և համահեղինակ է ՀՀ ոստիկանության և ՆԳՆ գործունեությանը վերաբերող ոլոտային նախագծերի (օրեսդրական և ենթաօրեսդրական)։
Պարգևատրվել է՝
2020 թ․ սեպտեմբեր – ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով
2020 թ․ ԱԺ նախագահի շնորհակալագրով
2019 թ․ «Իրավակարգի ամրապնդման համար» Արամ Մանուկյան մեդալով
2021 թ․ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով
2018 թ․ «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով
2012 թ «Օրենքի պատվար» մեդալ
Այլ տեղեկություններ՝
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին:
10 ուսումնական և գիտական ձեռնարկների, 3 մենագրության, մոտ 50 գիտական հոդվածների և զեկույցների հեղինակ։
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի 2 դուստր և որդի