Ամփոփվել են ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծված Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները։

Հաղթող ճանաչված և Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպություններն են․

– «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արփի Հարությունյան։

– «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան։

– «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արթուր Սաքունց։

Հիշեցնենք, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվել են փետրվարի 1-ը ներառյալ, իսկ հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվել է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:

Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։

Նմանատիպ գրառումներ