ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ներկա է գտնվել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը։

Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Նախարարն ընդգծել է, որ Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ աշխատանքը։ Որպես համայնքի հետ շփման առաջնային օղակ՝ բնակիչների հետ հանդիպումներն ու անմիջական շփումները կօգնեն ոչ միայն առկա խնդիրներն ավելի լավ հասկանալ, հասնել դրանց արագ լուծմանը, այլև կանխել հանցագործություններն ու նպաստել դրանց արագ բացահայտմանը։ Համայնքը պետք է ճանաչի իր համայնքային ոստիկանին և հակառակը։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ համայնքի վստահությունը ոստիկանության հանդեպ կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության և կայուն իրավակարգի ձևավորման համար։

Անդրադառնալով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցությանը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ ամենօրյա համակարգված աշխատանքն է, որ պետք է նպաստի դրական արդյունքների ապահովմանը։

Քննարկվել են բաժինների կողմից իրականացվող վարչարարությանը, բաժիններում քրեաբանական վերլուծություններին, օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բաժիններում իրականացվող ստուգումներին, ծառայողական կարգապահությանը և ծառայությանն առնչվող այլ հարցերի։

Նմանատիպ գրառումներ