Ստորագրվել է առաջին պետություն–մասնավոր գործընկերության պայմանագիրը՝ համանուն օրենքի կարգավորման ներքո։ 2022 թվականին կայացված որոշումը շուկայում միջազգային առաջատար դերակատարների մասնակցությամբ արդեն լիարժեք ընթացքի մեջ է։

Թղթային վարչարարությանն ու վիզուալ նույնականացմանը փոխարինելու են գալիս միջազգային ստանդարտներին համապատասխան անձի նույնականացման նորարար գործիքներ, մոդեռն ենթակառուցվածք, պարզեցված ընթացակարգեր, որտեղ անվտանգային ռիսկերը հավասարեցված են զրոյի, իսկ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանվածությունը անգամներ ավելի ամուր է։

Գործուն և ստանդարտացված կենսաչափական համակարգի առկայությունը պարտադիր կատարման ենթակա գործողություն է լինելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, քանի որ հանրային ծառայությունների մատուցումը անզիջում նպատակ է, և կարևոր է քաղաքացիներին արժանապատիվ ճամփորդելու հնարավորություններն ապահովելը։

Նմանատիպ գրառումներ