ՆԳ նախարարությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն, շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։

Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94%-ի կատարումը, ինչը շուրջ 29%-ով ավելի է այս տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշից։

2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացվել է 3․515 անձի վերաբերյալ ուղեկցման հայտ, որից ծանրաբեռնվածության պատճառով չի իրականացվել շուրջ 6%-ը։

Հիշեցնենք, որ զուգահեռ իրականացվում են ինստիտուցիոնալ նոր մոդելի իմպլեմենտացման աշխատանքները, ըստ որի՝ ազատությունից զրկված անձանց ուղեկցումը կիրականացնի այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։

Նմանատիպ գրառումներ