Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Բանախոսներ՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյան և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյան։

Զանգվածային լրատվամիջոցների գործընկերներին հրավիրում ենք լուսաբանման:

Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

Հարցերի դեպքում զանգահարել 011-56-02-63, 010-59-64-20 հեռախոսահամարներին:

Նմանատիպ գրառումներ