Անկախության տոնի կապակցությամբ, Վարչապետի միջնորդությամբ և Նախագահի հրամանագրով, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով։

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը,

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ-հսկողության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը,

ՆԳՆ ոստիկանության զորքերի N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ղևոնդ Մալխասյանը։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում բարի և արդյունավետ ծառայություն։

Նմանատիպ գրառումներ