🎙Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Դավիթ Սարգսյանը կպատասխանեն Պարեկային ծառայություն ընդունելության վերաբերյալ քաղաքացիների հարցերին։

❓👥Ուղիղ եթերի ընթացքում քաղաքացիները կարող են թե՛ կրթական ծրագրի, թե՛ ծառայության ընթացքի, թե՛ այլ մանրամասների վերաբերյալ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը մեկնաբանություններ բաժնում կամ նախապես ուղարկել mia@gov.am էլ․ փոստին կամ գրել ՆԳՆ ֆեյսբուքյան էջին։

🗓Հիշեցնենք, որ Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 13-ը։

#դարձիրպարեկ

Նմանատիպ գրառումներ