
Փետրվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, ՆԳՆ կրթահամալիրում տեղի կունենա ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Հասցեն՝ Ծովակալ Իսակովի պողոտա 29:
ՆԳ նախարարը կներկայացնի նախարարության և ենթակա ծառայությունների կողմից 2025 թվականին կատարված աշխատանքը։
Խնդրում ենք ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը հաստատել մինչև փետրվարի 12-ը, ժամը 18։00-ն՝ տվյալներն ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին։
Լրագրողներին խնդրում ենք ասուլիսին ներկայանալ ժամը 10։40-ին՝ անձը հաստատող փաստաթղթով։
Հարցերի դեպքում զանգահարել 010 596420, 010 596871, 010 596838 հեռախոսահամարներին:










