
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարի Քուրթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույը։
Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը՝ ընդգծել է, որ համատեղ ծրագրերը առանցքային նշանակություն ունեն ոլորտային բարեփոխումների գործընթացում։
Կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման փուլային գործընթացին, տեխնիկական և ենթակառուցվածքային պահանջներին։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել անցկացնել մասնագիտական վերապատրաստումներ՝ նպաստելու կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել կիբեռմարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցերին։
Քննարկվել են նաև անդրազգային հանցավորության միտումները և դրանց դեմ պայքարի համատեղ գործիքակազմի զարգացումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ կարևորելով ժամանակակից անվտանգային մարտահրավերներին դիմակայելու և կարողությունները շարունակաբար զարգացնելու ուղղությամբ համատեղ ջանքերը։















