Կրթական հաստատություններում հանդիպումների ընթացքում պարեկային ծառայողները ներկայացնում են իրենց ծառայության առանձնահատկություններն ու բնույթը, կիսվել են հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ արձանագրած դրական արդյունքներով ու փորձով։ Պարեկները հանդիպման մասնակիցներին ցուցադրում են նաև ծառայության ընթացքում օգտագործվող սպառազինությունն ու տեխնիկան։
Ծառայողները կանանց և աղջիկներին իրազեկում են նաև պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման մասին։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացը շարունակվում է: