Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Իրազեկում․ նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

15 նոյեմբեր 2026 • 07:00

Սիրելի՛ քաղաքացիներ,

Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։

Ի՞նչ է սա նշանակում։

Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝

• Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,
• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։

Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

Իսկ որքա՞ն արժե ծառայությունը։

Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։
Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։

Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ։