Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական փաստաթուղթ․ պարզ ուղեցույց
13 նոյեմբեր 2026 • 13:40
Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար ներկայացնում ենք այն պարզ քայլերը, որոնք կօգնեն հեշտությամբ անցնել ամբողջ գործընթացը։
Նախագրանցվելու համար այցելե՛ք haypass.am կայք, անցե՛ք խիստ կամ ոչ խիստ նույնականացում, ընտրե՛ք Ձեզ հարմար սպասարկման գրասենյակը, այցելության օրն ու ժամը և կատարե՛ք վճարումը։ Նախագրանցման հաստատումը՝ QR կոդով, կստանաք էլեկտրոնային հասցեով։
Այցելության օրը ներկայացե՛ք 15 րոպե շուտ և հերթագրման սարքով ակտիվացրե՛ք ձեր կոդը․ պարզապես սկանավորե՛ք այն կամ մուտքագրե՛ք ներքևում նշված վեցանիշ համարը և սեղմե՛ք «Հաստատել»։ Հետևե՛ք սպասրահի էկրանին․ երբ հայտնվի ձեր հերթի համարը, աշխատակիցը պատրաստ կլինի սպասարկելու Ձեզ։
Լուսանկարահանում, մատնահետքերի նմուշառում և էլեկտրոնային ստորագրություն․ այս քայլերով փաստաթղթավորումն ավարտվում է։
Ձեր նոր կենսաչափական փաստաթղթերը պատրաստ կլինեն 14 աշխատանքային օր անց, ինչի մասին կստանաք ծանուցում։ Կարող եք այցելե՛լ «ՀայՓասի» այն գրասենյակ, որտեղ հանձնել եք կենսաչափական տվյալները։