Ի՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը
29 հոկտեմբեր 2026 • 06:37
ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավ, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ բուլինգի դրսևորումները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝
✅ երեխայի նկատմամբ տարբեր եղանակներում ազդեցություն գործելուն, ֆիզիկական, հոգեբանական և այլ եղանակներով բռնության ենթարկելուն,
✅ բուլինգի իրականացմանը նպաստող գործոններին,
✅ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներին,
✅ երեխաների պաշտպանությանը։
Հիշեք՝ փախուստը բուլերից կամ բուլինգի միջավայրից երբեք չի օգնում լուծել իրավիճակը․ անհրաժեշտ է գտնել ավելի գործոն մեխանիզմներ: Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի բուլինգի և պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում։