Հայ-ֆրանսիական համագործակցություն՝ փաստաթղթերի կեղծման դեպքերի հայտնաբերման և բացահայտման հմտությունների կատարելագործման ուղղությամբ․ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է մասնագիտական դասընթաց
27 նոյեմբեր 2026 • 13:30
Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների համագործակցության շրջանակում նոյեմբերի 23-ից 27-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթացը։
Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։
Ֆրանսիացի փորձագետները կիսվել են մասնագիտական փորձով՝ ներկայացնելով կեղծված փաստաթղթերի տարբերակման սկզբունքները, դրանց հայտնաբերման ժամանակակից գործիքներն ու արդի մարտահրավերները։
Մասնակիցներն ուսումնասիրել են փաստաթղթերի նմուշներ, ծանոթացել դրանց անվտանգության տարրերին և իսկությունը ստուգելու միջազգային ընթացակարգերին։
Նման ձևաչափով դասընթացը կարևոր հարթակ էր հայ և ֆրանսիացի մասնագետների փորձի փոխանակման, ոլորտային գիտելիքների համադրման և կարողությունների զարգացման համար։