Ամփոփ տեղեկատվություն․ ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին
26 հոկտեմբեր 2026 • 08:35
✔️Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն:
Առերևույթ 10 դեպքով՝
▪️քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1,
▪️ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1,
▪️մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 7,
▪️ընտրակաշառք տալու՝ 1,
կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
✔️Հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ է դիմել 363 քաղաքացի։ Նրանցից 362-ին տրամադրվել են քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքներ, մեկ դիմում մերժվել է։
Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 25-ին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներ է դիմել 14, իսկ համապատասխան ստորաբաժանումներ՝ 535 քաղաքացի։