Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր

03 սեպտեմբեր 2026 • 05:00

2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են։

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 11,9 տոկոսով։

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների թիվը նվազել է 462-ով կամ 33,4 տոկոսով։

փաստեր

2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է տրանսպորտային միջոցներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ։

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում 43 տոկոսով նվազել են բնակարանային գողության դեպքերը։

police

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում 22,5 տոկոսով նվազել են ծանր, 27,1 տոկոսով՝ առանձնապես ծանր հանցագործությունները։

police

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3-ով, վիրավորների թիվը՝ 31-ով։

police

Համայնքային ոստիկանները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 60 դեպքով որոշում են կայացրել Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների խախտման վերաբերյալ։

police

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները Երևանում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 10755-ով կամ 172 տոկոսով։

police

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 11 090 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 1416-ով։

police

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար կազմել են 115 990 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 7845- ով։

police

2026 թվականի առաջին կիսամյակում Վայոց ձորի մարզում 88,9 տոկոսով նվազել են բնակարանային գողությունները։

police

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները տրանսպորտային միջոցը վարելիս արագությունը գերազանցելու համար կազմել են 60723 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 11284-ով կամ 23 տոկոսով։

police

2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները:

police

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 7165 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 1500-ով ավելի։

police

2026 թվականի առաջին կիսամյակում Արարատի մարզում 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործությունները։

police

 2026 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում՝ 65 հասցեներում իրականացվել են խուզարկություններ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 40 %-ով ավելի ապօրինի պահվող զենք-զինամթերք։

police

2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել,
Քրեական ոստիկանները հաշվետու ժամանակահատվածում բացահայտել են սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք։