Հայաստանի քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու շուրջ 37 հազար դիմում է ներկայացվել․ թվայնացումը մեծացրել է ծառայությունների հասանելիությունը․ «Լուրերի» անդրադարձը
31 օգոստոս 2026 • 12:30
✔️2026 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացվել է շուրջ 37 հազար դիմում։
✔️Այս տարվանից Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացն իրականացվում է նաև առցանց։ Թվայնացումը զգալիորեն մեծացրել է ծառայությունների հասանելիությունը՝ հնարավորություն տալով դիմումները ներկայացնել ավելի արագ և առանց ֆիզիկական ներկայության։
✔️Դիմումների ընդհանուր թիվը վկայում է քաղաքացիության ոլորտի թվային ծառայությունների մեծ պահանջարկի մասին։
✔️Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների ավելի քան 90 տոկոսը ներկայացնում են ազգությամբ հայերը։ Դիմումների աշխարհագրությունը հիմնականում ընդգրկում է հայկական խոշոր համայնքներ ունեցող երկրները։ Վերջին տարիներին ամենամեծ թվով դիմումներ ներկայացվում են Ռուսաստանի Դաշնությունից։ Մեծ է նաև Վրաստանից, Սիրիայից և Իրանից ներկայացվող դիմումների թիվը։
Մանրամասները «Լուրեր» լրատվականին ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Արամ Մելքոնյանը։