Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՏեսանյութերՊաշտոնական

ՆԳՆ համակարգում աշխատանքի գրավչությունը բարձրացնող նախագիծ է ներկայացվել․ «Լուրեր»

14 հոկտեմբեր 2026 • 06:17

Պետական պատվերով կրթություն և մասնագիտական կարիերա ՆԳՆ համակարգում․  ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն օրենքի նոր նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Լուրերին»։ 

ՆԳ նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ 

Նախաձեռնությամբ առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության համար ներդնել մասնագիտական կադրերի պատրաստման նոր մոդել։

➡️  Առաջին փուլում նախատեսվում է մրցութային կարգով ընդունել 70 երիտասարդ։ Հաջորդող տարիներին ընդունվողների թիվը կընդլայնվի։

➡️ Ուսումնառությունը կտևի 18 ամիս, կիրականացվի պետական պատվերով, իսկ սովորողները կստանան ամսական 95 000 դրամ կրթաթոշակ։

➡️  Ուսումնառությունն ավարտելուց հետո երիտասարդները կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում և պարտավորվելու են 10 տարի անընդմեջ ծառայել ՆԳՆ համակարգում։

➡️  Սահմանված պայմանները կատարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը կհամարվի կատարված։

➡️  Առանց օրենքով նախատեսված բացառության՝ ժամկետից շուտ ծառայությունը դադարեցնելու դեպքում անձը կանցնի պարտադիր զինվորական ծառայության, իսկ կրթության ծախսերը ենթակա են փոխհատուցման։

 Նախաձեռնության նպատակն է համալրել ոստիկանության և փրկարար ծառայության համակարգերը մասնագիտական պատրաստված կադրերով և ընդլայնել ծառայողական առաջխաղացման հնարավորությունները։