Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը
31 հոկտեմբեր 2026 • 07:27
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։
Այնուհետև վարչապետը, ՆԳ նախարարն ու ներկաները շրջել են գրասենյակում։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։
Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։ Վարչապետի անմիջական մասնակցությունը հնարավորություն է տվել քաղաքացու տեսանկյունից ծանոթանալ սպասարկման փուլերին և գնահատել ընթացակարգերի հստակությունն ու հարմարավետությունը։
Նոր համակարգի արդյունավետությունը քաղաքացին կգնահատի սեփական փորձով՝ դիմելու ընթացակարգերի պարզությամբ, սպասարկման հարմարավետությամբ և ստացած ծառայության որակով։