Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում

02 նոյեմբեր 2026 • 15:16

Անձը հաստատող փաստաթուղթ ստանալու գործընթացն այժմ ավելի ժամանակակից է, պարզ ու արագ։

 Անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի ես, թե օտարերկրացի, «ՀայՓասի» առցանց հարթակում կարող ես ընտրել քեզ անհրաժեշտ կենսաչափական փաստաթղթի տեսակը և դիմել քեզ հարմար եղանակով՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից։

Դիմումը լրացնելիս մուտքագրիր անհրաժեշտ տվյալները, ընտրիր սպասարկման քեզ հարմար օրն ու ժամը և կատարիր վճարումները՝ հայտդ հաստատելու համար։

 Կարող ես նաև դիմել տեղում՝ այցելելով «ՀայՓասի» մասնաճյուղերից որևէ մեկը և օգտվելով ինքնասպասարկման ծառայությունից։

 Ամրագրված օրն այցելիր քո ընտրած սպասարկման կենտրոն, ներկայացրու անձը հաստատող փաստաթուղթ և սպասարկվիր մեկ պատուհանի սկզբունքով՝ լուսանկարվելով, տրամադրելով մատնահետք և ստորագրություն։

Փաստաթղթի պատրաստ լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո այցելիր նույն սպասարկման կենտրոն և ստացիր այն:

 #ՀայՓաս #Նախագրանցում #ԿենսաչափականԱնձնագիր #ՆույնականացմանՔարտ #ԹվայինԾառայություններ #HayPass #MIAArmenia #OnlineRegistration #BiometricPassport #IDCard #DigitalService