Կենսաչափական նոր փաստաթղթեր՝ նոր գրասենյակներում․ անձնագրային սպասարկման նոր ձևաչափը գնահատում են քաղաքացիները
03 նոյեմբեր 2026 • 16:00
Անձնագրային ծառայությունների արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիական և ենթակառուցվածքային լուծումների ներդրում, սպասարկման որակի բարելավում․ նոյեմբերի 1-ից իրենց դռներն են բացել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններ մատուցող «ՀայՓաս» ընկերության գրասենյակները։
Գործունեության առաջին իսկ օրերից գրասենյակներն ընդունել են այցելուների, որոնք արդեն օգտվել են մատուցվող ծառայություններից և ձևավորել առաջին տպավորությունները։
Սպասարկման միջավայրն ու ծառայությունների կազմակերպումը որքանո՞վ են համապատասխանում նրանց ակնկալիքներին․ պատմում են հենց քաղաքացիները։
Սպասարկման արագություն, հստակ և հասկանալի ընթացակարգեր, աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունք և հարմարավետ միջավայր․ սրանք այն հիմնական չափանիշներն են, որոնց քաղաքացիներն ուշադրություն են դարձնում ծառայություններից օգտվելիս։
Քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները կարևոր են ծառայությունների որակի շարունակական բարելավման համար։
Դրանք հնարավորություն են տալիս գնահատելու ներդրված լուծումների արդյունավետությունը, վերհանելու հնարավոր խնդիրները և հետագա աշխատանքները կազմակերպելու՝ հաշվի առնելով այցելուների կարիքներն ու ակնկալիքները։