ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն
Արմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է ICMPD-ի գլխավոր տնօրենի տեղակալին
20 նոյեմբեր 2026 • 11:00
Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) գլխավոր տնօրենի տեղակալ Սեդեֆ Դիրինգի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանում սահմանների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Արմեն Ղազարյանը կարևորել է ICMPD-ի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովումը։ Կողմերն անդրադարձել են ոլորտային ծրագրերի տեխնիկական աջակցության և անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը: