keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող
16 նոյեմբեր 2026 • 06:00
Դերասան Սոս Ջանիբեկյանը մեկ օր անցկացրել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետ՝ ծանոթանալով նրանց աշխատանքի առանձնահատկություններին։
Ծառայողների ուղեկցությամբ նա ծանոթացել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ընթացքում առաջացող իրավիճակներին ու մարտահրավերներին, արագ կողմնորոշվելու և պատասխանատու որոշումներ կայացնելու կարևորությանը։
Պարեկների աշխատանքը երբեմն թերագնահատվում է, մինչդեռ նրանց ամենօրյա ծառայության հիմքում կարևոր առաքելություն է՝ կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները, ապահովել երթևեկության անվտանգությունն ու պաշտպանել մարդկային կյանքերը։