Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Շարունակվում են Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները

09 փետրվար 2023 • 21:09
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ Կառավարության և Վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագիծը։
Որոշումների նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։