keyboard_arrow_left
Պաշտոնական
ՀՀ ԳՆ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով Վրաստանում էր
23 փետրվար 2023 • 19:54
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։
Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատանքի մանրամասներին, ինչպես նաև գործակալության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին՝ հետագայում վրացական հաջողված փորձը Հայաստանում կիրառելու նպատակով։