Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Ներդրվում են ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական հիմքերը

22 մարտ 2023 • 17:24

Ջրային պարեկային ծառայության գործառույթները հստակեցնելու նպատակով մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել են «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկում է սույն թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 5-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-77 հեռախոսահամարով: