keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Ազգային ժողովը հաստատել է ոստիկանների և փրկարար ծառայողների ատեստավորման նոր կարգերը
21 ապրիլ 2023 • 12:30
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորման նոր համակարգերի ներդրման օրենսդրական նախաձեռնությունները։
Նախագծերի պրակտիկ կիրառման արդյունքում՝ կբարձրանան ոստիկանների ու փրկարարների սոցիալական երաշխիքները, կապահովվի համակարգերի գրավչությունը, ինչպես և կադրային պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը։