keyboard_arrow_left
ՊաշտոնականՏեսանյութեր
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք՝ 1,5 միլիոն զոհերի հիշատակին
24 ապրիլ 2023 • 08:30
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: