keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Պարեկային ծառայության վերջին հոսքի դասընթացները
05 մայիս 2023 • 12:33
Մեկնարկել են Պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացները, ինչի արդյունքում պարեկային ծառայությունը կծածկի ամբողջ հանրապետությունը
Իրականացվում է պետական կրթական փոփոխված չափորոշիչով ուսումնառություն, որը կտևի հինգ ամիս։
Ուսումնառության վերջին մեկ ամիսը նախատեսված է մասնագիտական պրակտիկայի համար, որից հետո պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարած սովորողները կանցնեն ծառայության։
Հոկտեմբերից Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում կգործի պարեկային ծառայությունը: