keyboard_arrow_left
Պաշտոնական
Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը
18 մայիս 2023 • 15:00
Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցում են նաև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության աշխատակիցներ։