keyboard_arrow_left
Պաշտոնական
Ջրային պարեկային ծառայության ստեղծման օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ
08 հունիս 2023 • 05:30
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստին ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն երկրորդ ընթերցմանն ընդառաջ ներկայացրեց «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքների
փաթեթային լուծումները։
Դրանք միտված են պարեկային ծառայության կազմում ձեւավորվող ջրային պարեկային մասնագիտացված ստորաբաժանման գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն։
Նա նաեւ նշեց, որ կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում հանդես է եկել որոշ առաջարկներով։
Հանձնաժողովը միաձայն ընդունեց փոխնախարար Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված բոլոր առաջարկները։