keyboard_arrow_left
Պաշտոնական
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին է ներկայացրել ՆԳՆ կազմավորման և ոստիկանության բարեփոխումների մանրամասներ
22 հուլիս 2023 • 17:49
Հուլիսի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է եղել «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ ու հանրային կարծիք ձևավորողներ:
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման և ոստիկանության համակարգի բարեփոխումների մանրամասներ:
Հանդիպմանը Արփինե Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Սեմինար-քննարկումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom house» կազմակերպության աջակցությամբ: