Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա

13 հոկտեմբեր 2023 • 08:03

ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Մարդկային կյանքեր կործանող այդ չարիքի դեմ ամենօրյա անզիջում պայքար են մղում ոստիկանության բոլոր ստորաբաժանումները։

Հորդորում ու պահանջում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց:
Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է և ամեն օր նոր թափ է ստանում հանցատեսակի դեմ պայքարը և առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները։