keyboard_arrow_left
ՊաշտոնականՏեսանյութեր
Նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին՝ ոստիկանության լեյտենանտի կոչումներ
20 հոկտեմբեր 2023 • 14:00
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Վահե Ղազարյանը նշել է, որ հաշվի առնելով բարեխիղճ ծառայությունը՝ պարեկները նշանակվել են միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում։
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը շնորհավորել են ներկաներին, մաղթել բարի ծառայություն և հանձնել սպայական առաջին կոչումները։