keyboard_arrow_left
Պաշտոնական
ՆԳ նախարարը Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
17 հունվար 2024 • 11:33
Հունվարի 17-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Նախարարը բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Սթիվեն Շնայդերին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար։