Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Պաշտոնական

Տավուշի մարզի բնակիչներին է ներկայացվել Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելության մանրամասներ

21 հունվար 2024 • 09:09

Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։

Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։

Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։

Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։ Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։

Ընդունելության մանրամասները